Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են
Արամ Ազատյանը, Կամսար Բաբինյանը և Հակոբ Բալայանը Երևանի քաղաքապետի որոշմամբ վերանշանակվել են համապատասխանաբար Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը: