չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Արա Աբրահամյանը դատապարտել է Երևանում գործարար Սամվել Կարապետյանի դեմ ձեռնարկված գործողությունները

Արա Աբրահամյանը դատապարտել է Երևանում գործարար Սամվել Կարապետյանի դեմ ձեռնարկված գործողությունները

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դատապարտել է Երևանում հայտնի ռուս գործարար Սամվել Կարապետյանի դեմ ձեռնարկված գործողությունները։

«Սամվել Կարապետյանը, որպես ձեռնարկատեր և որպես բարերար, շատ բան է արել և անում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար՝ նպաստելով այս երկրի հեղինակության բարձրացմանը աշխարհում։

Որպես քրիստոնյա հավատացյալ, նա շատ բան է արել Հայ Առաքելական Եկեղեցու համար։

Սամվել Կարապետյանի դեմ այսօրվա իշխանությունների գործողությունները հանրությանը վախեցնելու ևս մեկ փորձ են և ցույց տալու, որ կառավարությունը պատրաստ է ցանկացած քայլ անել, նրա համար կարմիր գծեր չկան», - ասվում է Աբրահամյանի հայտարարության մեջ։

  • Կիսվել: