երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ապշած եմ տարրական չափանիշների բացակայությունից, խորհրդարանն իր տեղը չէ․ Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին

Ապշած եմ տարրական չափանիշների բացակայությունից, խորհրդարանն իր տեղը չէ․ Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին

Տարբեր երկրների խորհրդարաններում տարբեր բաներ կարող են լինել, բայց մեր խորհրդարանում նման բան չի կարող լինել: Այս մասին այսօր րագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանի դահլիճում այսօր տեղի ունեցած վիճաբանությանը։

«Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս տեղից վեր կենալ, մոտենալ և հոխորտալ մեկ այլ պատգամավորի հասցեին, եթե պատգամավորը թույլ է տալիս նիստերի դահլիճում սեռական բնույթի վիրավորանք հնչեցնել, ԲՀԿ-ն և պարոն Ծառուկյանն այսօր երեկոյան հավաքվելու և քննարկելու շատ լուրջ բան ունեն։ Կարծում եմ՝ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հին աշխարհում մնացած անձնավորություն է, որը չի հասկացել և դժվար հասկանա՝ Հայաստանում ինչ է տեղի ունեցել։ Խորհրդարանն, ըստ իս, իր տեղը չէ։ Ես պնդում եմ, որ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ», - ասաց ԱԺ փոխնախագահը։ 

Նա անդրադարձավ նաեւ ԱԺ միջանցքում Գեւորգ Պետրոսյանի ճեպազրույցի ժամանակ նրա պահվածքին.

«Ես տեսա նրա խոսքի ձեւը, ոճը, լրագրողների հետ խոսելու ոճը, կեցվածքը, այ սենց քայլելը, սեւ շորեր հագնելը…անկեղծ՝ ապշած եմ տարրական չափանիշների բացակայությունից»:

  • Կիսվել: