չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովի անդամները գործունեության ժամկետը երկարացնելու խնդրանքով դիմեցին խորհրդարանին

Ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովի անդամները գործունեության ժամկետը երկարացնելու խնդրանքով դիմեցին խորհրդարանին

2006 թվականի ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովի անդամները որոշել են գործունեության ժամկետը կես տարով երկարացնելու խնդրանքով դիմել խորհրդարանին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը նշել է, որ իրենք չեն տեղավորվում ժամկետի մեջ՝ հաշվի առնելով նյութերի ծավալն ու մարդկանց մեծ թիվը, որոնց դեռ պետք է կանչել ու հարցաքննել։ Պաշտոնյան առաջարկել է երկարացնել հանձնաժողովի ժամկետը 6 ամսով։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրելու հարցին, պաշտոնյան ավելի վաղ հայտնել էր.

«Զինծառայողների քննության արդյունքում կազմվել և հնչեցվել են շուրջ 415 հարց, որոնց վերաբերյալ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ, պարզաբանումներ, կատարվել են ճշտումներ: Հարցեր կան, որոնց պատասխպանները պետք է ստանանք նաև պարոն Սերժ Սարգսյանից, իսկ դրանից առաջ՝ բոլոր այն պաշտոնյաներից, որոնք պաշտոնավարման ընթացքում կառավարման առումով առնչություններ են ունեցել»:

 

 

  • Կիսվել: