երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ապրիլին կատարված գործարքները  24 %-ով ավելի են 2019-ի ապրիլի ցուցանիշից. Փաշինյան

Ապրիլին կատարված գործարքները 24 %-ով ավելի են 2019-ի ապրիլի ցուցանիշից. Փաշինյան

Ապրիլ ամսվա ընթացքում կատարված գործարքները 8.8 միլիոն հատով կամ 24 տոկոսով ավել են 2019 թվականի ապրիլից, իսկ դրանով արձանագրված շրջանառության ծավալները 138 միլիարդ դրամով կամ 26.6 տոկոսով ավել են 2019 թվականից։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  2021 թվականի ապրիլին Հայաստանում դրամաշրջանառության ցուցանիշներին:

Ըստ նրա՝ սա լավ ցուցանիշ է և վկայում է տնտեսության վերականգնման մասին: Փաշինյանը հիշեցրեց՝ ԿԲ-ն հայտարարել է, որ տնտեսական գործերի ընթացքն ավելի լավ է, քան կանխատեսվում էր:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հավելեց, որ ապրիլի արդյունքներով հավաքված եկամուտներով հանդերձ՝ չորս ամիսների հարկային հավաքագրումները կազմում են 513 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 12.3 մլրդ դրամով: Իսկ 2019-ի չորս ամիսներից ավել է 46.5 միլիարդ դրամով:

«Չորս ամիսների կտրվածքով 2021 թվականը 2019 թվականից գործարքների քանակով ավել է 35.7 միլիարդ հատով, իսկ դրամաշրջանառության մասով՝ 372 միլիարդ դրամով»,- նշեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: