չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնախապատրաստվի ստորագրման մինչեւ 2022թ մայիս

ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնախապատրաստվի ստորագրման մինչեւ 2022թ մայիս

ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնախապատրաստվի ստորագրման մինչեւ 2022թ մայիս։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ տեսահամաժողովի ձեւաչափով նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք առաջարկում ենք վերջնական ստորագրման համաձայնագրի նախապատրաստման հետեւյալ ընթացակարգը՝ 2021 թվականի դեկտեմբերին՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում համաձայնագրի նախագծի տեքստի հաստատում, նախատեսված ամսաթիվը՝ դեկտեմբերի 2-ը, 2022 թվականի մարտին՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ նիստում պարտավորությունների ցանկի հաստատում եւ ստորագրությունների ամբողջական փաթեթի հաստատում, 2022 թվականի մայիսին՝ ստորագրման համաձայնագրի ներկայացում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին»,-ասել է նա։ Ըստ Լեբեդեւի՝ համաձայնագրի նախագծի լրացուցիչ փոփոխությունները կարող են հանգեցնել այս պայմանների փոփոխության։

«Մենք հույս ունենք, որ Ղազախստանի Հանրապետության նախագահությամբ հնարավոր կլինի ավարտին հասցնել համաձայնագրի շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը»,-եզրափակել է նա։ 

  • Կիսվել: