Ապարանում ՔՊ ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը․ Սուրեն Պապիկյան
Ապարանում ՔՊ ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամվ հայտնում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Այսօր հանդիպում ենք ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում: Քննարկել ենք համայնքի խնդիրները, առաջիկա ծրագրերն ու դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերը։
Ապարան համայնքում մեր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը»,- մասնավորապես գրել է Պապիկյանը։


