Ապագա կա՛, եւ ապագան այդ կերտելու ենք միասին. Փաշինյան (լուսանկարներ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է քարոզարշավի երկրորդ օրը:
՛՛Ավարտվեց քարոզարշավի երկրորդ օրը: Այսօր Արագածոտնի մարզում էինք, որտեղ հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ Արագածավան, Արտենի, Թալին, Օշական, Ծաղկահովիտ, Ալագյազ, Ապարան, Աշտարակ համայնքներում:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հայրենակիցներին, մեզ սատարողներին ջերմ ընդունելության եւ ոգեւորող խոսքերի համար:
Ապագա կա’ եւ ապագան այդ կերտելու ենք միասին՛՛,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկարներ:








