կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աննա Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց Զոհրաբ Մնացականյանին

Աննա Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց Զոհրաբ Մնացականյանին

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը արդեն նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար։ Խոսնակի խոսքը՝ ստորև․

«Շնորհակալ եմ, պարոն նախարար:

Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման բարձր մասնագիտական որակներով և մարդկային վեհ հատկանիշներով օժտված դիվանագետի հետ, ով անգամ ամենաբարդ իրադրությունում պահպանում է օլիմպիական սառնասրտություն և անարդարության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն:

Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է, որի առանցքը դիվանագետի, պետական աշխատողի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելն է:

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան», Ֆեյսբուքի իր էջում գրել է Աննա Նաղդալյանը:

 

 

  • Կիսվել: