շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սա կարևոր քայլ է աջակցելու հայկական ժողովրդավարությանը և հայերի՝ իրենց ճակատագիրը Եվրոպայի հետ միավորելու ցանկությանը․ Պետելը՝ ԵՄ բանաձևի մասին

Սա կարևոր քայլ է աջակցելու հայկական ժողովրդավարությանը և հայերի՝ իրենց ճակատագիրը Եվրոպայի հետ միավորելու ցանկությանը․ Պետելը՝ ԵՄ բանաձևի մասին

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը:

«Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որը ճանապարհ է բացում ԵՄ-ում Հայաստանի հնարավոր թեկնածության համար։

Սա կարևոր քայլ է աջակցելու հայկական ժողովրդավարությանը և հայերի՝ իրենց ճակատագիրը Եվրոպայի հետ միավորելու ցանկությանը»,- գրել է պատգամավորը X-ի իր միկրոբլոգում։

  • Կիսվել: