երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Անհրաժեշտ է լրջորեն փոխել երկու կողմից հնչող հռետորաբանությունը՝ դա պայմաններ կստեղծի վերջնական ու լիարժեք կարգավորման համար․ Լավրով

Անհրաժեշտ է լրջորեն փոխել երկու կողմից հնչող հռետորաբանությունը՝ դա պայմաններ կստեղծի վերջնական ու լիարժեք կարգավորման համար․ Լավրով

Անհրաժեշտ է լրջորեն փոխել երկու կողմից հնչող հռետորաբանությունը։ Դա պայմաններ կստեղծի վերջնական ու լիարժեք կարգավորման համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտաարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ հարցին։

Լրագրողը հարցրեց, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարար՝ որն է իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման մասին։ Նախատեսվո՞ւմ է առանձին հանդիպում հայկական և ադրբեջանական կողմերի միջև կամ համատեղ հանդիպում։

«Ինչ վերաբերում է հայկական ու ադրբեջանական կողմերի միջև հանդիպմանը, ավելի լավ է տվյալ դեպքում հարցը հասցեագրել հայկական կողմին ու Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, մենք լիովին հավատարիմ ենք փաստաթղթերին, որոնք մեր ղեկավարները եռակողմ ձևաչափով ընդունել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու այս տարվա հունվարի 11-ին։ Հիմա ես ելնում եմ նրանից, որ խոսքը չի գնում գործընթացի վերսկսման մասին, խոսքը այն ամենը կատարելու մասին է, ինչն արդեն ստորագրվել է։

Եվ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել հուսալի անվտանգություն և, իհարկե, սկսել վերականգնել վստահությունը։ Այստեղ կարևոր դեր է խաղում փոխվարչապետերի մակարդակով գործող եռակողմ հանձնաժողովը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափձակման ու տնտեսական կապերի հարցով։ Դա կլինի շատ կարևոր միջոց, որը կողմերին հնարավորություն կտա ավելի կառուցողական վերաբերվել տեղի ունեցողին։ Եվ, իհարկե, անհրաժեշտ է լրջորեն փոխել երկու կողմից հնչող հռետորաբանությունը։ Դա պայմաններ կստեղծի վերջնական ու լիարժեք կարգավորման համար», ասաց Լավրովը։

  • Կիսվել: