ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Անհնար է հերքելը ռուսական մշակույթի ահռելի դերը ժամանակակից աշխարհի եւ քաղաքակրթության վրա. Փաշինյան

Անհնար է հերքելը ռուսական մշակույթի ահռելի դերը ժամանակակից աշխարհի եւ քաղաքակրթության վրա. Փաշինյան

Ես հասկանում եմ, որ ամենատարբեր վերաբերմունքը կարելի է ունենալ Ռուսաստանի նկատմամբ, բայց որեւէ կերպ հնարավոր չեմ համարում հերքելը ռուսական մշակույթի ահռելի դերը ժամանակակից աշխարհի եւ քաղաքակրթության վրա: Այս մասին այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ կարծում, որ լեգիտիմ կարելի է համարել կասկածի տակ դնելը Տոլստոյի, Չայկովսկու, Շոստակովիչի արվեստը: Կարելի է այսպես թվարկել տասնյակ անուններ ե՛ւ մշակույթի, ե՛ւ գիտության, ե՛ւ քաղաքականության ոլորտում:

Ես ասացի, որ ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում որեւէ այլ լեզու ունենա պաշտոնական կարգավիճակ, բայց ես կքաջալերեմ մեր բոլոր քաղաքացիներին, երիտասարդությանը՝ սովորել հնարավորինս շատ օտար լեզուներ, այդ թվում՝ ռուսաց լեզու: Սա շատ կարեւոր է  եւ՛ պետության, եւ՛ անհատի մրցունակությունն ավելացնելու համար, առավել եւս՝ այն խորը տնտեսական մշակութային եւ քաղաքական կապերի համատեքստում, որ Հայաստանն ունի ՌԴ-ի հետ»,-ասաց նա:

  • Կիսվել: