Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունն ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ». Զախարովա
Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունն ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ»: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել էՌուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Արձագանքելով Մոսկվայի դիրքորոշման մասին լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով՝ Զախարովան, մասնավորապես, ասել է. «Ես հարց ունեմ. ի՞նչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե պարզապես հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, ապա դա արդեն բարեկամական մոտեցում չէ:
Սա բարեկամական չէ, մարդկային չէ, ընդհանրապես ժողովրդավարական չէ, ի դեպ, ժողովրդավարական չէ։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Որովհետև ապացույցներ չկան, կրկին, դժվար է հասկանալ, թե որոնք են չափանիշները, և նույնիսկ այն չափանիշները, որոնք կարող են լինել, ոչ ոք դրանք չի տրամադրում։
Հավանաբար, պետք է լինեն որոշակի ապացույցներ։ Սա միակ բանն է, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք՝ ապացուցող փաստեր, ապացոցող պահեր։ Իսկ մնացածը, գիտեք, ազգայնականության տհաճ դրսևորում է։ Ի՞նչ հակառուսական աղմուկ է լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում։ Ինչպե՞ս է սա հնարավոր։ Նրանք, ինչ է, թշնամինե՞ր են փնտրում մեկ ազգության մեջ։ Ինչպե՞ս է դա կոչվում։ Ինձ թվում է, որ Հայաստանի ժողովուրդը, որն անցել է այդքան դժվար ճանապարհ և գիտի, թե ինչ է նշանակում ազգային պատկանելության հիման վրա հալածվելը, դժվար թե աջակցի դրան։ Իրոք, մենք տեսնում ենք, որ մարդիկ չեն աջակցում դրան։
Եվ մենք հույս ունենք, որ հայ հասարակությունը թույլ չի տա, որ նման երևույթը զարգանա, և որ Հայաստանի իշխանությունները չեն տարածի այն։ Եվ, մեր կարծիքով, հավատքի, կրոնի, կրոնական համոզմունքների և հայացքների հարցերի շահագործումը քաղաքական նպատակներով բացարձակապես անընդունելի է»։
Տեսանյութը՝ այստեղ:


