ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը

Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը

Ես հրաժարվում եմ ավագանու մանդատից. խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, և մեր 12 անդամները իրենց ակտիվ գործունեությամբ երևանցիների քվեն կարդարացնեն: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Նա նշեց, որ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանիները միշտ ուղիղ կապի մեջ են լինելու քաղաքացիների հետ, իրենց խնդիրները բարձրաձայնելու են և Երևանի ավագանիում կատարելու են վերահսկողական ֆունկցիա և որոշումերի, նախաձեռնությունների նախագծերն են իրականացնելու:

«Ակնկալում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր մեզ ձայն են տվել, ավագանիում ի դեմս «Հայաստան» խմբակցության՝ կտեսնեն իրենց պաշտպանների:

Ես ինչպես նախընտրական փուլում էի հայտնել, երբ որ հրաժարվում էի ԱԺ պատգամավորի մանդատից, հայտարարում էի, որ անձամբ իմ խնդիրը Երևանի ավագանի դառնալը չէ, այլ մենք օգտագործում ենք այս ընտրությունները իշխանափոխության նպատակով և քանի որ ես նաև հայտարարել էի, որ Երևանի ավագանու մանդատ չեմ վերցնելու, ես հրաժարվում եմ ավագանու մանդատից»,- ասել է նա:

  • Կիսվել: