կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել

Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում` հայտնելով այդ մասին։

«Առավոտյան ինձ ապօրինի բերման ենթարկեցին, զրկեցին ազատությունից առանց որևէ իրավական կոնկրետ պահանջ ներկայացնելու։ Հետո պարզվեց, որ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում, իբր ոստիկանի օրինական պահանջը չեմ կատարել։ Ինձ ուղեկցեցին ՔԿ` չնշելով, թե ես ինչ կարգավիճակ ունեմ»,–ասաց Թևանյանը։

Նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ Թևանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում` զանգվածային անկարգությունների վերաբերյալ գործի շրջանակներում։

«Այսօր երկու միջնորդություն ենք ներկայացրել դատարան, առաջինը, որ Թևանյանի նկատմամբ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն և երկրորդ, որ նա ստանա տուժողի կարգավիճակ»,–ասաց փաստաբանը։

  • Կիսվել: