ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Անդրանիկ Քոչարյանը Ռուբեն Հայրապետյանին օրեր առաջ հորդորել էր հեռանալ Հայաստանից

Անդրանիկ Քոչարյանը Ռուբեն Հայրապետյանին օրեր առաջ հորդորել էր հեռանալ Հայաստանից

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երրորդ անձի միջոցով 10 օր առաջ հորդորել է Ռուբեն Հայրապետյանին լքել երկիրը՝ հայտնելով, որ նրան ձերբակալելու են: Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասել է ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ դա հատուկ է արվում, որպեսզի ինքը հեռանա Հայաստանից, հետո շոուն սարքեին ու ասեին, թե ինքը փախել է:

Նախկին պատգամավորը նշել է, որ ինքը փախնող չէ, եթե ուզում են ձերբակալեն իրեն, կարող են զանգել, ինքը կգնա ու կձերբակալվի, նույնիսկ անհրաժեշտություն չի լինի, որ ոստիկանները գնան իր տուն:
 

Հիշեցնենք, որ  ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել եւ սկսել նյութեր նախապատրաստել։

Մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի եւ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Բացի դա մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղել, որ ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերոթյունների հետ՝ շինարարության համար։

  • Կիսվել: