ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Անդրանիկ Խաչատրյանը լքել է Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Անդրանիկ Խաչատրյանը լքել է Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Անդրանիկ Խաչատրյանն ավարտում է իր գործունեությունը Կապանի դրամատիկական թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար։

Կապանի դրամատիկական թատրոնից հայտնում են․

«Թատրոնի տնօրինության և ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում Պարոն Խաչատրյանին արդյունավետ գործունեության ու բեղմնավոր աշխատանքի համար։ Անդրանիկ Խաչատրյանի ղեկավարությամբ թատրոնում բեմադրվեցին մեկը մյուսից հաջողված ներկայացումներ, որոնք, անշուշտ, սիրվեցին հանդիսատեսի կողմից: Նրա մասնագիտական խստապահանջությունն ու արվեստի հանդեպ անսահման սերը մեծ ազդեցություն թողեց ինչպես ստեղծագործական կազմի, այնպես էլ հանդիսատեսի վրա: Նա կարողացավ ոգեշնչել, վստահություն ներշնչել, որ թատրոնը կենդանի օրգանիզմ է, որն ապրում է ճշմարիտ արվեստով: Հատկանշական է, որ Անդրանիկ Խաչատրյանը իր մեծ ու անգնահատելի ներդրումն է ունեցել Կապանի կամերային ներկայացումների փառատոնի հիմնադրման ու կայացման գործում: Մաղթում ենք նոր ստեղծագործ թռիչքներ թատրոնի և կինոյի աշխարհում»:

 

  • Կիսվել: