կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական. Բագրատ Սրբազան

Անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական. Բագրատ Սրբազան

Անկախ նրանից՝ ով կլինի, անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական կառավարություն, պետք է ունենա երեք կարեւոր հարցադրումների օրակարագ` ներքին, արտաքին եւ առաջաիկայի որոշակի պարտավորություններ: Այս մասին այսօր ՏՏ մասնագետների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա հայտարարեց, որ իրենք տարբեր ոլորտների մասնագետների հետ են հանդիպում եւ խնդրում են ամեն ոլորտից երեք մասնագետի ներգրավվել` ըստ իրենց ցանկության եւ ունակության:

«Այս պահին մեթոդը սա է, ուրիշ մեթոդ չկա, եւ ես հավատում եմ, որ այդ պահը այդքան կարեւոր չէ, քան հետոն, քանի որ մարդիկ որոշակիության վրա են գնում, ոչ թե անորոշության: Կարծում եմ՝ մենք այսօր կոլեգիալ պատասխանատվության հրամայականի առջեւ ենք կանգնած, որն իր ենթաշերտում անպատասխանատվության խնդիր էլ ունի, երբ բոլորը բոլորի վրա են գցում»,-ասաց Բագրատ Սրբազանը եւհավելեց, որ ինքը խնդրել է համայնքներին, որ իրենք պատվիրակեն այդ երեք հոգուն:

  • Կիսվել: