ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
ԱՄՆ-ում ոստիկանությունից զգուշանում են, Հայաստանում՝ ուղիղ եթեր մտնում. Փաշինյան

ԱՄՆ-ում ոստիկանությունից զգուշանում են, Հայաստանում՝ ուղիղ եթեր մտնում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում անդրադարձավ ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին՝ այն համեմատելով ԱՄՆ-ում ոստիկանության հետ փոխհարաբերությունների օրինակով։

«Ոստիկանությունը մեկին կանգնացնի, կհանեն հեռախոսը, ուղիղ եթեր կմտնեն, կասեն՝ «թշնամի ոստիկանությունը» և այլն։

Միացյալ Նահանգներում մեկն ըտենց կանի՞։ Ընդհակառակը, Հայաստանից, երբ մեկը մտնում ա Միացյալ Նահանգներ, առաջին բանը, որ ծանոթները զգուշացնում են, հետևյալն է՝ լսեք, ստեղ police ա, որ կանգնացնի, ձեզ կոնկրետ կպահեք, թե չէ մի քիչ աջ-ձախ, կարող ա հանեն, ճակատներիցդ կրակեն։ Այստեղ է հայրենիքի ու պետության տարբերությունը։

Ես, իհարկե, չեմ ասում, թե ուրիշ տեղեր կան պետություններ, որոնց մոդելը պետք է տեղադրենք ՀՀ-ում։ Ընդհակառակը, ես մտածում եմ, որ մենք պետք է մեր պետությունն ընկալենք որպես հայրենիք, համարենք մեր պետությունը»,– ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: