Կալիֆոռնիայի նահանգապետը բոլոր մահապատժի դատավճիռները փոխարինել է ցմահ ազատազրկմամբ
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նոյեմբերի 5-ին հայտարարել է նահանգում կայացված բոլոր մահապատժի դատավճիռները ցմահ ազատազրկմամբ փոխարինելու մասին՝ առանց վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորության։
«Ես որոշել եմ օգտվել իմ սահմանադրական լիազորություններից և Կալիֆոռնիայում կայացված բոլոր մահապատժի դատավճիռները փոխարինել ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի», — ասվում է կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նյուսոմի խոսքով՝ այսօր ընդունված որոշումը մահապատժի դեմ գրեթե 30-ամյա հետևողական պայքարի արդյունք է, որը նա մղել է իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում։
Նահանգապետը հստակեցրել է, որ Կալիֆոռնիայում մահապատժի դատապարտված 548 մարդ կա։ Սա մահապատժի դատավճռի ի կատար ածվելուն սպասող բանտարկյալների ամենամեծ թիվն է Արևմտյան կիսագնդի բոլոր երկրների համեմատ։


