ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ Բայդենից պահանջում են արգելափակել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ Բայդենից պահանջում են արգելափակել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ նամակով դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով կիրառել բոլոր հասանելի միջոցները, որպեսզի արգելափակվի Թուրքիային F-16 կործանիչների և դրանց կատարելագործման կոմպլեկտների վաճառքը:

Նախաձեռնության հեղինակներն են ԱՄՆ կոնգրեսականների հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն, հունական ծագում ունեցող կոնգրեսականներ Քրիս Պապպասը, Դինա Տիտուսը և ուրիշներ։

Նախաձեռնության աջակցությամբ հանդես են եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Ամերիկայի առաջնորդության Հունական խորհուրդը (Hellenic American Leadership Council), «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը (In Defense of Christians), «Միջին Արևելքի ֆորումը» (Middle East Forum), Կիպրոսի Արդարադատության միջազգային համակարգող կոմիտեն և Ամերիկայի հրեական կոմիտեն։

Նամակում ասվում է, որ թուրքական և թուրքամետ ուժերն ամերիկյան զենք և բաղադրիչներ են օգտագործել ռազմական հանցագործությունների համար՝ ներառյալ Իրաքում, Սիրիայում և Արցախում հիվանդանոցներին և դպրոցներին հասցվող նպատակային հարվածների համար։

Նշվում է նաև, որ ամերիկյան զենքն օգտագործվել է նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Հունաստանի և Կիպրոսի ջրային և օդային տարածքը խախտելու համար: Հեղինակների խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ Էրդողանը չի փոխելու իր վարքագիծը, եթե ԱՄՆ-ն շարունակի խրախուսել նրան:

՛՛ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թուրքիային աջակցությունը, քանի դեռ այդ երկիրը գործնականում չի դադարեցրել ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի խախտումները՛՛,-նշվում է նամակում:

  • Կիսվել: