շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ամենայն հայոց կաթողիկոսը կհեռանա, ինչպես հեռացավ Հայաստանի երրորդ նախագահը․ վարչապետ

Ամենայն հայոց կաթողիկոսը կհեռանա, ինչպես հեռացավ Հայաստանի երրորդ նախագահը․ վարչապետ

Սերժ Սարգսյանն (Հայաստանի երրորդ նախագահ – խմբ.) էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ, նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը (նկատի ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին – խմբ.) ստիպված կլինի հեռանալ։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա իր մտադրությունը փոխի: Ոչ ոք էլ հեռանալու մտադրություն չի ունենում։»,- նշել է նա։ Փաշինյանը վստահեցրել է, որ դա կանի առանց ցնցումների և քրիստոնեական հանդուրժողականությամբ ու սիրով տոգորված ձևով։

  • Կիսվել: