երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամենաբարձրը գնահատվել է Դավիթ Տոնոյանի և Ֆելիքս Ցոլակյանի, ամենացածրը՝ Արայիկ Հարությունյանի աշխատանքը

Ամենաբարձրը գնահատվել է Դավիթ Տոնոյանի և Ֆելիքս Ցոլակյանի, ամենացածրը՝ Արայիկ Հարությունյանի աշխատանքը

ՀՀ-ում նոյեմբերին «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են պաշտպանության նախարարի աշխատանքից:

Ներկայացնելով տվյալները՝ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որ 0-5 բալանոց սանդղակով ամենաբարձր ցուցանիշն ունեն ՊՆ-ն և ԱԻՆ-ը:

Դավիթ Տոնոյանի գործունեությունը քաղաքացիները գնահատել են 4 բալ, Ֆելիքս Ցոլակյանինը՝  3.7 բալ: Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը:

Մարզպետներից ամենաբարձրը քաղաքացիները գնահատել են Շիրակի և Գեղարքունիքի մարզպետների աշխատանքները, ամենացածրը՝ Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզպետներինը.

«Վայոց ձորի մարզպետի ցուցանիշը վերաբերում է նախկին մարզպետին, որովհետև նոր մարզպետը վերջերս է նշանակվել, և չեմ կարծում, որ ճիշտ կլինի այս ցուցանիշը նրա վրա տարածել», - ասաց Նավասարդյանը:

 

Հարցումներն անցկացվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ը Երևանի բոլոր համայնքներում, ՀՀ 10 մարզերում, մարզկենտորններում, գյուղական համայնքներում: Իրականացվել է 1517 հարցում: Երևանից հարցումների մասնակցածների թիվը կազմել է՝ 33, մարզերից՝ 67 տոկոս:

  • Կիսվել: