երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ալիևը պետք է հասկանա՝ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը

Ալիևը պետք է հասկանա՝ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը

Ալիևը պետք է հասկանա, որ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի նախօրեին հնչած հայտարարությանը։

"Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:

Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից, քանի որ հայտնի փաստ է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն ենթակայի հրճվանքով վարում այն քաղաքականությունը, որը մշակում և պարտադրում է Անկարան",- գրել է Մարուքյանը։

 

  • Կիսվել: