կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալիեւը հայտարարել է 2023 թվականին մինչեւ Հայաստանի հետ սահմանը երկաթուղու կառուցման ծրագրերի մասին

Ալիեւը հայտարարել է 2023 թվականին մինչեւ Հայաստանի հետ սահմանը երկաթուղու կառուցման ծրագրերի մասին

Ադրբեջանը երկաթգիծ կկառուցի մինչեւ Հայաստանի հետ սահմանը 2023 թվականին: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

"Նախագահն ընդգծել է, որ Զանգիլան քաղաքի օդանավակայանը շահագործման կհանձնվի 2022 թվականին, մինչեւ Հայաստանի հետ սահմանը երկաթգիծը կկառուցվի 2023 թվականին, եւս կիրականացվի ավտոմոբիլային ճանապարհի շինարարություն", — ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը մասին եռակողմ հայտարարություն էին ստորագրել:

  • Կիսվել: