շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալիևը Բեռլինում դարձյալ բարձրաձայնել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու իր պահանջը

Ալիևը Բեռլինում դարձյալ բարձրաձայնել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու իր պահանջը

Բրյուսելյան հարթակի հիման վրա ընդունված հայտարարությունները հիմք են հանդիսանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ Ալիեւն ասել է, որ ՛՛խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը Ադրբեջանն է, եւ այդ նպատակով Ադրբեջանի կողմից առաջ են քաշվել հինգ սկզբունքներ՛՛։

Նրա խոսքով՝ այժմ կողմերի միջեւ շարունակվում են շփումները խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ադրբեջանի նախագահը եւս մեկ անգամ հայտնել է իր երկրի հավատարմությունը Շառլ Միշելի նախաձեռնությամբ սկսված Բրյուսելյան օրակարգին։

Ալիեւը եւս մեկ անգամ հնչեցրել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու իր պահանջը։

 

  • Կիսվել: