կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ալիևն ու Միշելը քննարկել են Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Ալիևն ու Միշելը քննարկել են Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը:

Կողմերը քննարկվել են նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները եւ բրյուսելյան խաղաղ գործընթացը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միշելը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: