չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ կոնգրեսականը` Շուշիի դեպքի մասին

Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ կոնգրեսականը` Շուշիի դեպքի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկել։ Այսպիսի հայտարարություն է արել ամերիկացի հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Շուշիի մերձակայքում խաղաղ հայ բնակչի սպանությունից հետո:

 
«Խաղաղ հայ բնակիչների նկատմամբ բռնությունը շարունակվում է անգամ հրադադարի ընդունումից մեկ տարի անց։ Այդ միջադեպի դատապարտումը Բայդենի վարչակազմի կողմից կարևոր է, սակայն անհրաժեշտ է անել ավելին, որպեսզի Ալիևին պատասխանատվության ենթարկեն իր մահացու գործողությունների համար», - գրել է Փալոնեն Twitter-ում:

  • Կիսվել: