Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե որտեղ է իրեն հետևից գրկել Հրայր Թովմասյանը
Հեռախոսազրույցներս չեմ ձայնագրում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Պատասխանելով հարցին՝ ունի՞ փաստեր, որ Արթուր Վանեցյանը զանգահարել է իրեն ու միջնորդել Հրայր Թովմասյանի համար, նա նշել է․
«Ի դեպ, մի ճշտում անեմ: Համացանցում քննարկում են «Նոր Զովքը» Թումանյանի վրա է, թե՝ ոչ: «Նոր Զովքը» Սարյանի վրա է: Մոտակայքում ապրում ենք համ ես, համ Հրայր Թովմասյանը: Հաճախ այդ խանութում հանդիպել ենք:
Ասեմ նաև, որ որոշ մարդիկ, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը, 25 րոպեանոց հարցազրույցի ամենակարևոր մասը համարել են այն, թե ինչից է բռնել Հրայր Թովմասյանը: Ես կարծում եմ, որ դա լեզվամտածելակերպ է նրանց մոտ, ովքեր միայն դրա մասին են խոսում ամբողջ հարցազրույցից: Իրավիճակի այդ լատենտ ընկալումն այդ մարդկանց վատ իրավիճակի մեջ է դնում և ցույց է տալիս իրենց ներքին մտածմունքներն ու ցանկությունները»: