շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին:

  • Կիսվել: