շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած 15-հոգանոց պատվիրակությունը կմեկնի Ժնև

Ալեն Սիմոնյանի գլխավորած 15-հոգանոց պատվիրակությունը կմեկնի Ժնև

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 22-25-ը Ժնև կմեկնի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։

Այդ պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը և Լևոն Քոչարյանը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից։

Այս մասին տեղեկանում ենք Ալեն Սիմոնյանի համապատասխան  կարգադրությունից։

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարը, Ալեն Սիմոնյանի խորհրդականը, մամուլի խոսնակը և աշխատակազմի ևս վեց աշխատակից։ Գործուղման ճանապարհածախսը, օրապահիկը և ներկայացուցչական այլ ծախսեր կիրականացվեն պետական բյուջեի հաշվին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը փոխվել է։

Դատարանը որոշել է կիրառել գրավ՝ 2 մլն դրամի չափով։

  • Կիսվել: