Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց են ներկայացրել
Ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին հայտնել է Արզումանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ ֆեյսբուքյան էջում։
Նա, մասնավորապես, գրել է․
«Հայցադիմումով պահանջել ենք հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել 100 ՀՀ դրամ։ Հայցը կապված է Նանե Արզումանյանին վիրավորելու հետ։ Ալեն Սիմոնյանը վիրավորել է Նանե Արզումանյանին եւ խախտել պաշտոնատար անձի հաստակաշիության միջազգային ստանդարտ կանոնները։ Հայցի մանրամասների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կհայտնեմ լրացուցիչ»։