շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
ԱԽ քարտուղարն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ տեղեկություններին

ԱԽ քարտուղարն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ տեղեկություններին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարելիք այցի մասին համացանցում տարածված տեղեկատվությունը։

 Արմեն Գրիգորյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ հորդորելով սպասել կառավարության կողմից համապատասխան տեղեկատվության։  

«Մանրամասների մասով եկեք սպասենք վարչապետի աշխատակազմի հայտարարությանը»,-նշել է Գրիգորյանը՝ անպատասխան թողնելով նաև հնարավոր այցի ժամկետների վերաբերյալ հարցը։ 

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին շրջանառվել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն իր հերթին,  պատասխանելով այս մասին ԶԼՄ-ների հարցմանը, նշել էր, որ ՀՀ վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն։

 

  • Կիսվել: