ԱԳՆ-ում կա պաշտոնակատար, և նա կատարում է իր պարտականությունները. Արսեն Թորոսյան
ԱԳՆ-ում կա պաշտոնակատար, և նա կատարում է իր պարտականությունները՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:
Հարցին, թե ինչու ԱԳ նախարարի տեղակալները չեն ներկայանում Կառավարության նիստերին, Թորոսյանը պատասխանեց. «Զբաղված են եղել իրենց այլ կարևոր գործերով, և մենք տեղեկացված ենք եղել, որ նրանք չեն գալու Կառավարության նիստին»: