Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել Սրբազանին՝ որպես վարչապետի թեկնածու, ես պատրաստ եմ հրաժարվել. Էդմոն Մարուքյան
Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել Սրբազանին՝ որպես վարչապետի թեկնածու, ես պատրաստ եմ հրաժարվել: Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։
Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․
Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։
Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»,-գրել է նա: