կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԳ նախարարի պաշտոնակատարի կողմից 2-րդ փաստաթղթի մասին գոյությունը բացառվել է. Վանեցյանը հանդիպել է Այվազյանի հետ

ԱԳ նախարարի պաշտոնակատարի կողմից 2-րդ փաստաթղթի մասին գոյությունը բացառվել է. Վանեցյանը հանդիպել է Այվազյանի հետ

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Հանդիպմանը հարց է բարձրացվել այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս իշխանությունները, ի վերջո, ինչ են պատրաստվում զիջել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նախարարի պաշտոնակատարի պատասխանները շատ տարաբնույթ էին. հրապարակված փաստաթուղթը, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի,  միակ փաստաթուղթն է, այլ հավելված գոյություն չունի։ ԱԳ նախարարի պաշտոնակատարի կողմից 2-րդ փաստաթղթի մասին գոյությունը բացառվել է։ Կա՞ այլ փաստաթուղթ, թե՞ չկա, օրինակ, կառավարությունում, նրանք տեղյակ չեն՛՛։

Լրագրողների հարցին, թե ԱԳՆ-ում ի՞նչ դիրքորոշում ունեն հրապարակված փաստաթղթի վերաբերյալ, Վանեցյանը պառասխանեց. ՛՛Նախարարի պաշտոնակատարի դիրքորոշումը տարաբնույթ է։ Առաջին հայացքից՝ դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ հետևանքներ դա կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ՛՛։

Վանեցյանը նշեց, որ ավելի ուշ ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքը հանդես կգա հայտարարությամբ։

 

 

  • Կիսվել: