շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց. ԱԳՆ

Ադրբեջանը շարունակում է պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց. ԱԳՆ

Պատրանք չպետք է լինի, թե ուժի կիրառումը, որն ուղեկցվում է զանգվածային վայրագություններով, ներառյալ էթնիկական զտումները և ռազմական հանցագործությունները, կարող է օգնել կարգավորել հակամարտությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հիմնական խնդիրները, որոնք արտացոլված չեն եղել եռակողմ հայտարարությունում, շարունակում են մնալ չլուծված: Դրանց թվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ենթադրում է Արցախի կարգավիճակի և տարածքների հարցը:

«Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությունը, հարյուրավոր հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձիք մնում են գերության մեջ: Հրադադարից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքներին՝ ենթարկելով նրանց ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Սա անընդունելի է», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպմանը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանին  է վերադարձրել բոլոր ռազմագերիներին:

  • Կիսվել: