Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆ Լեմուանն աջակցել է Ադրբեջանի հռետորաբանության և լարվածության սրման մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարություններին։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ընդգծել էր, որ Բաքուն վերջին ժամանակներս ավելացրել է կեղծ տեղեկատվության քանակը, ըստ որի՝ Հայաստանը պատասխանատվություն է կրում լարվածության սրացման համար, թեև Հայաստանը միակ կողմն է, որը փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այս հատվածում:
«Բաքվից ստացվող կեղծ տեղեկատվությամբ Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել էսկալացիայի մեջ, մեղադրում է միակ երկրին, որն ամենաշատը կցանկանար խուսափել դրանից», - նշել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆ Լեմուանը։