չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ». Բայրամով

«Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ». Բայրամով

Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքերի, հատկապես՝ ինքնիշխանության, պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնամխելության հիմա վրա: Այս մասին այսօր ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա նաև հավելել է. ՛՛Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է և մնացել է անցյալում՛՛:

Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

  • Կիսվել: