հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանը հայտարարել է, որ այսպես կոչված Ադրբեջանական առաջին հանրապետության իրավահաջորդն է և իր սահմանները պետք է լինեն հենց դրա համապատասխան. Դանիելյան

Ադրբեջանը հայտարարել է, որ այսպես կոչված Ադրբեջանական առաջին հանրապետության իրավահաջորդն է և իր սահմանները պետք է լինեն հենց դրա համապատասխան. Դանիելյան

Կան հարցեր, որոնց մասին լռել չի լինում, թեպետ՝ արդեն դադարել եմ անգամ Երկրի անվտանգության հարցերով քնարկումներին այս ձևաչափով մասնակցելուց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համոզված եմ շատերն են տեղյակ, բայց լրացուցիչ անգամ ընդգծեմ, որ սահմանագծման համար քարտեզներ ընտրելը ճաշակի կամ ուժի թելադրանքով «բանակցությունների» հարց չէ։

Ադրբեջանն արդեն 1991 թ. հոկտեմբերի 18-ի №222-XII Սահմանադրական ակտով ստույգ կատարել է իր ընտրությունը, հռչակելով. «Азербайджанская Республика является ПРЕЕМНИЦЕЙ СУЩЕСТВОВАВШЕЙ С 28 МАЯ 1918 ГОДА ПО 28 АПРЕЛЯ 1920 ГОДА АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ»։ Այս սահմանադրական ակտ կոչվածը գործում է առայսօր։

Հարգելիներս, իրենք իրենց որ պահին իբր գոյություն ունեցող երկրի իրավահաջորդն են համարել, այդ պահին գործող քարտեզներն էլ պետք է հիմք ընդունվեն (իրենք իրենց չեն ճանաչում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը՝ դրանով պայմանավորված բոլոր իրավական հետևանքներով հանդերձ, հո՞ չենք ստիպելու), հակառակ պարագայում գործ ունենք օկուպացիային հաջորդող անեքսիայի դասական դրսևորման հետ  ...»:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետն Նիկոլ Փաշինյանը երեկ ընդգծել է,  որ քարտեզները վերատպություններ են և այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն։ Նա նաև կարևորել է քարտեզների իրավական հիմնավորումը․  «Որովհետև քարտեզն առանց իրավական հիմնավորման ոչ մի նշանակություն չունի։

Բայց ընդհանուր առմամբ մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր իրավական հիմքերը այն իրավական հիմքերն են, որոնք 1920-1930 ականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն, մենք ի վերջո պետք է գնանք դրանց։ Այստեղ կա գործնական խնդիր, որ տեքստում նշված պայմաավորվածություններն արտացոլվեն քատեզների վրա, սա է աշխատանքը, որ պիտի արվի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

 

»,- նշել էր Փաշինյանը։

  • Կիսվել: