երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել ՀՀ-ին և սպասում է պատասխանի. Բայրամով

Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել ՀՀ-ին և սպասում է պատասխանի. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է Անադոլու-ն:   

Նշվում է, որ Բայրամովը, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար՛՛:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝  առաջարկների թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող դրույթ կա։ Ըստ նրա՝ գործընթացը սկսելու համար ՀՀ-ն պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելուց, ինչպես նաև պետք է ստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ։

 

  • Կիսվել: