Ադրբեջանը և Հայաստանը հարաբերությունների ամենախաղաղ շրջանն են ապրում. Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը հարաբերությունների ամենախաղաղ շրջանն են ապրում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 32-րդ նիստում:
Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են առավել հանգիստ և կայուն փուլում:
Բայրամովն ընդգծել է տարբեր մակարդակներում կողմերի քայլերը խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ և ընդգծել, որ Բաքուն, որպես բարի կամքի ժեստ, վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ուղիղ բանակցությունները մնում են առաջ շարժվելու լավագույն ճանապարհը:


