Ադրբեջանը դարձյալ մեղադրում է Հայաստանին
՛՛Հայաստանը հրաժարվում է ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի տարածքում (նկատի ունի օկուպացված Արցախը-խմբ.) տեղադրված ականների մասին՝ չնայած հակամարտության ավարտին՛՛։ Այս մասին Անվտանգության խորհրդի բաց նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը:
Նա նշել է, թե դրանով Հայաստանը, ՛՛միտումնավոր ձգձգում է տարածքների վերականգնման և հարյուր հազարավոր տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու գործընթացները՛՛։