Ադրբեջանը ականների ճշգրիտ քարտեզներ է ուզում
Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Երևանի վրա, որպեսզի վերջինս Բաքվին տրամադրի ականային ճշգրիտ քարտեզներ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երեկ Աղդամում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հովիվ է տուժել. նրա երկու ոտքերն էլ անդամահատել են:
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ, 2020 թվականի նոյեմբերից ի վեր ականի պայթյունի հետևանքով զոհվել է 346 անձ։