շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի օդանավակայանում ապահովված է բոլոր ուղևորների, այդ թվում՝ ծագումով հայերի անվտանգությունը

Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի օդանավակայանում ապահովված է բոլոր ուղևորների, այդ թվում՝ ծագումով հայերի անվտանգությունը

Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացված ավիահարվածներից հետո սահմանափակվել են թռիչքներն Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում, ինչի հետևանքով միջազգային 13 ավիաընկերությունների ինքնաթիռներ ստիպված են եղել վայրէջք կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում՝ թռիչքներն անվտանգ վերսկսելու համար։ Հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներից մի քանիսում եղել են նաև Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը՝ ապահովվել է բոլոր ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը։ Նրանց ծառայություններ են մատուցվել միջազգային ավիացիոն օրենսդրությանը համապատասխան։

Նշվում է նաև, որ հարկադիր վայրէջք կատարած թռիչքների կեսից ավելին հետագայում կարողացել է շարունակել թռիչքը։ Մնացած թռիչքների համար համակարգման ընթացակարգերն իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան։

 

  • Կիսվել: