հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում

Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում

Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան 1000 ՄՎտ թողունակությամբ էլեկտրահաղորդման գիծ են կառուցում՝ «Զանգեզուր» անվամբ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքուն ցանկանում է Նախիջևանը միացնել երկրի հիմնական էլեկտրաէներգետիկական համակարգին՝ Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցք ստեղծելու համար։

Նշվում է, որ Հայաստանից Նախիջևան գծի երկարությունը կլինի 44 կմ։ Գծերի թողունակությունը կկազմի 1000 մեգավատ:

  • Կիսվել: