Ադրբեջանն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանը
Ադրբեջանն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի՝ նոյեմբերի 17-ի որոշմանը, տեղեկացնում է APA-ն:
Այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է, որ Ադրբեջանն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
՛՛Հանձնառու ենք կատարել այս պարտավորությունները և կենտրոնանալ խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Արդարադատության միջազգային դատարանի կողմից նշված միջոցները ՛՛համապատասխանում են ՛՛Արցախի հայ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արդեն հայտարարված քաղաքականությանը՛՛:
Ադրբեջանական կողմը վստահեցնում է, որ իրենք իբրև թե ՛՛հանձնառու են ապահովել արցախցիների անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը՛՛։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը: