երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Ադրբեջանն ամբողջությամբ իրականացրել է ռազմագերիների փոխանցման դրույթը». Ադրբեջանի վարչապետ

«Ադրբեջանն ամբողջությամբ իրականացրել է ռազմագերիների փոխանցման դրույթը». Ադրբեջանի վարչապետ

Այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, գրում է minval.az-ը:  

Նա իր ելույթում անդրադարձել է հայ ռազմագերիներին՝ մասնավորապես նշելով. ՛՛Այստեղ բարձրացվել են ռազմագերիների հետ կապված հարցեր։ Եռակողմը հայտարարության  8-րդ դրույթը նախատեսում է ռազմագերիների փոխանցում. Ադրբեջանն ամբողջությամբ իրականցրել է այդ դրույթը։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ ՌԴ ԱԳՆ 2021 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 2-ը ռուս խաղաղապահների մասնակցությամբ իրենց երկրներ է վերադարձվել 122 զինծառայող և կալանավոր։ Նրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, 17-ը՝ Ադրբեջան՛՛:

  • Կիսվել: