շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել հայ ռազմագերիներին. ֆրանսիացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել հայ ռազմագերիներին. ֆրանսիացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, ասաց ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն:

Նա նշեց, որ ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում եւ դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել Գերիների մասին կոնվենցիայի դրույթները: ՛՛ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների եւ հարազատների կողմից՛՛,-ընդգծեց պատգամավորը:

Ֆուրնյեն նաեւ հավելեց, որ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր բնույթի տեղեկություններ է տրամադրել՝ սահմանափակ ծավալով: ՛՛Մեր հիմնական առաջնահերթությունը պետք է լինի կոնվենցիայի պահպանումը: Մենք դիմում ենք Ադրբեջանին` հորդորելով ամբողջությամբ կատարելու ՄԻԵԴ-ի որոշումները, թույլ չտալ խոշտանգումներ... Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել ռազմագերիներին՛՛,-ասաց ֆրանսիացի պատգամավորը:

 

 

  • Կիսվել: