շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանի հետ համաձայնագրի տեքստը չի հրապարակվում, որովհետև ինձ թվում է՝ այն վերջնական դեռ կազմված չէ. Իսկանդարյան

Ադրբեջանի հետ համաձայնագրի տեքստը չի հրապարակվում, որովհետև ինձ թվում է՝ այն վերջնական դեռ կազմված չէ. Իսկանդարյան

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ համաձայնագրի տեքստը չի հրապարակվում, որովհետև ինձ թվում է, որ այդ տեքստը վերջնական դեռ կազմված չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Համաձայնությունն այն է, որ մենք քիչ թե շատ համաձայն ենք այդ 17 կետերի հետ ու սկզբունքորեն համաձայն ենք դա ստորագրել, դա էր ասված, բայց բացի այդ 17 կետերից  Ադրբեջանից ամեն օր ուրիշ բաներ էլ են ասվում»,-ասաց նա:

Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ  Ղարաբաղի դեպորտացիան, էթնիկ զտումը հնարավոր չէր լինի, եթե չլիներ ուկրաինական պատերազմը:

  • Կիսվել: